Description
Ազոտական թթու, քիմիական բանաձևն է (HNO3), ուժեղ միահիմն թթու և շատ ուժեղ օքսիդիչ։
Ֆիզիկական հատկություններ – մաքուր ազոտական թթուն գրգռող հոտով, հեղձուցիչ, սուր հոտով, անգույն, օդում ծխացող հեղուկ է։
Քիմիական հատկություններ–
Մոլեկուլային զանգվածը կազմում է 63.01 գ/մոլ։
Խտությունը 20°C ջերմաստիճանում մոտավորապես 1.51 գ/սմ³ է խտացված վիճակում։
Հալման ջերմաստիճանը −41.6°C,
Եռման ջերմաստիճանը՝ 83°C։
Լուծելիություն. Անսահմանափակ լուծվում է ջրում:
Անվտանգություն, զգուշացում
Խիստ քայքայիչ է և թունավոր: Մաշկի հետ շփման դեպքում առաջացնում է ծանր այրվածքներ, որոնք բնորոշվում են մաշկի դեղնավուն գունավորմամբ (քսանտոպրոտեինային ռեակցիա)։
Աշխատել միայն թթվակայուն ձեռնոցներով, պաշտպանիչ ակնոցներով և համապատասխան օդափոխությամբ։
Պահեստավորումը – քիմիական դիմացկուն տարաներում՝ սովորաբար ապակե կամ հատուկ պոլիմերային տարաներում՝ հեռու օրգանական նյութերից և վերականգնող նյութերից ։
Կիրառություն
Պարարտանյութերի արտադրություն
Պայթուցիկ նյութեր
Մետաղագործություն
Ներկանյութեր և դեղորայք







