Նկարագրություն
Ալքիդային խեժերի չորարարները (սիկատիվներ) հատուկ նյութեր են, որոնք ավելացվում են լաքաներկային նյութերին՝ օքսիդացման և պոլիմերացման գործընթացը արագացնելու համար։
Ֆիզիկական հատկություններ
Թափանցիկ, յուղանման հեղուկներ են։ Գույնը կախված է մետաղից։ Հիանալի լուծվում են օրգանական լուծիչներում (սպիտակ սպիրտ, քսիլոլ) և հենց ալքիդային խեժերի մեջ։
Քիմիական հատկություններ – Չորարարի քիմիական հիմնական հատկությունն ալքիդային խեժի մեջ առկա չհագեցած ճարպաթթուների ինքնաօքսիդացման արագացումն է:
Ակտիվ նյութերից՝ մետաղներ, օրգանական թթուներ, լուծիչներից և կայունացուցիչներից։
Անվտանգություն և պահպանում
Չորարարները դյուրավառ են։ Պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու։
Պարունակում են ծանր մետաղներ։
Խուսափել մաշկի հետ շփումից և գոլորշիները շնչելուց։ Աշխատել ձեռնոցներով և լավ օդափոխվող տարածքում։
Զգուշացում․ Չորարարով ներծծված լաթերը կարող են ինքնաբռնկվել օդում (ինչպես և ալքիդային ներկերը)։
Պահպանում. Պահել հերմետիկ փակ տարայում, զով և չոր տեղում ( +5°C– ից +30°C ջերմաստիճանում)։ Խոնավ միջավայրը կարող է առաջացնել նստվածք կամ նվազեցնել ակտիվությունը։
Կիրառությունը
Շինարարություն և վերանորոգում
Մեքենաշինություն
Պոլիգրաֆիա (Տպագրություն)– Օֆսեթային և տպագրական
Փայտամշակում և կահույքագործություն






