Description
Ալքիլդիմեթիլբենզիլամոնիում քլորիդը (նաև հայտնի է որպես Բենզալկոնիում քլորիդ )հանդիսանում է հզոր մակերևութային ակտիվ նյութ (ՄԱՆ) և հակամանրէային միջոց։
Ֆիզիկական հատկություններ
– Սպիտակ կամ դեղնավուն մածուցիկ հեղուկ (կամ դոնդողանման զանգված), որն ունի թույլ բնորոշ հոտ։
– Հիանալի լուծվում է ջրում, սպիրտում և ացետոնում։ Ջրային լուծույթները ուժեղ փրփրում են թափահարելիս։
– Շատ հեշտությամբ կլանում է խոնավությունը օդից։
Քիմիական հատկություններ
– Կատիոնային ՄԱՆ է։
– Քիմիապես կայուն է լայն pH միջավայրում (հատկապես հիմնային միջավայրում), դիմանում է տաքացմանը։
– Քայքայում է բակտերիաների և սնկերի բջջապատի թաղանթը՝ ցուցաբերելով բարձր ակտիվություն գրամ– դրական բակտերիաների նկատմամբ։
– Կորցնում է իր էֆեկտիվությունը անիոնային ՄԱՆ– երի (սովորական օճառների) և ուժեղ օքսիդիչների հետ խառնվելիս։
Անվտանգության նորմեր
– Խտանյութը (կոնցենտրատը) առաջացնում է քիմիական այրվածքներ և աչքերի ծանր վնասվածքներ։ Աշխատելիս պարտադիր կրել ձեռնոցներ և ակնոցներ։
– Խիստ թունավոր է կուլ տալու դեպքում։
– Գոլորշիների երկարատև շնչումը կարող է գրգռել շնչուղիները։
– Շատ թունավոր է ջրային օրգանիզմների (ձկների) համար։
Պահպանման պայմաններ
– Պահել հերմետիկ փակված պլաստիկե կամ չժանգոտվող պողպատից տարաներում։
– Զով, չոր և լավ օդափոխվող տեղում, հեռու սննդամթերքից և երեխաների համար անհասանելի վայրում։
– Խուսափել սառեցումից և արևի ուղիղ ճառագայթներից։
Կիրառությունը
1․ Բժշկություն և հիգիենա
– Օգտագործվում է վիրահատական գործիքների, սարքավորումների և բժշկական հաստատությունների մակերեսների ախտահանման համար։
– Հանդիսանում է ձեռքերի ախտահանիչների և հակասեպտիկ անձեռոցիկների հիմնական բաղադրիչը։
2. Կենցաղային քիմիա
– Լվացող միջոցներ. Ավելացվում է հատակների, սալիկների և սանհանգույցների մաքրող հեղուկներին՝ ապահովելով միաժամանակյա մաքրում և մանրէազերծում։
Հակասնկային միջոցներ. Օգտագործվում է պատերի բորբոսը հեռացնելու և դրա հետագա աճը կանխելու համար։
3. Սննդի արդյունաբերություն
Սարքավորումների մշակում. Կիրառվում է կաթնամթերքի, մսամթերքի և գարեջրի գործարանների տարաների ու խողովակաշարերի ախտահանման համար, քանի որ արդյունավետ է նույնիսկ ցածր կոնցենտրացիաներով։
4. Ջրի մշակում
– Լողավազաններ. Օգտագործվում է որպես ալգիցիդ՝ ջրիմուռների առաջացումը կանխելու և ջուրը թափանցիկ պահելու համար։
– Արդյունաբերական համակարգեր. Կիրառվում է հովացման համակարգերում՝ կենսաբանական նստվածքների (լորձի) դեմ պայքարելու համար։
5. Գյուղատնտեսություն և անասնաբուժություն
– Անասնաշենքերի ախտահանում. Օգտագործվում է ֆերմաների և թռչնաբուծարանների մակերեսների ու օդի մշակման համար։
– Կիրառվում է բույսերի որոշ սնկային հիվանդությունների դեմ պայքարում։
6. Փայտամշակում
Պահպանիչ (կոնսերվանտ). Օգտագործվում է փայտանյութը փտումից և միջատներից պաշտպանող լուծույթների կազմում։








