Նկարագրություն
Ալքիլպոլիգլիկոզիտները (APG) ժամանակակից, էկո մակերևութային ակտիվ նյութեր (ՄԱՆ) են, որոնք ստացվում են վերականգնվող բնական հումքից՝ բուսական յուղերից (ճարպային սպիրտներ) և շաքարից (գլյուկոզա)։
Ֆիզիկական հատկություններ
– Թափանցիկ կամ թույլ դեղնավուն, մածուցիկ հեղուկ (ջրային լուծույթի տեսքով)։
– Հիանալի լուծվում է ջրում, նույնիսկ բարձր հանքայնության (կոշտ ջրի) պայմաններում։
– Առաջացնում է հարուստ, կայուն և նուրբ փրփուր։
– Ունի թույլ, բնորոշ հոտ կամ անհոտ է։
Քիմիական հատկություններ
– Ոչ իոնային ՄԱՆ է ։
– Կայուն է հիմնային միջավայրում և դիմանում է բարձր ջերմաստիճանների։
– Լիովին և արագ կենսաքայքայվող է, ինչը նրան դարձնում է էկոլոգիապես ամենաանվտանգ ՄԱՆ– երից մեկը։
– Ուժեղացնում է այլ ՄԱՆ– երի մաքրող հատկությունները և նվազեցնում դրանց գրգռող ազդեցությունը մաշկի վրա։
Անվտանգության նորմեր
– Համարվում է ամենամեղմ ՄԱՆ– երից մեկը։ Չի գրգռում մաշկը, սակայն խտանյութի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել ձեռնոցներ և աչքերի պաշտպանություն։
– Ոչ թունավոր է և անվտանգ է մարդու առողջության համար (հաճախ օգտագործվում է մանկական խնամքի միջոցներում)։
Պահպանման պայմաններ
– Պահել հերմետիկ փակ պլաստիկե տարաներում։ Ջերմաստիճան. +10°C – ից +40°C ջերմաստիճանում։ Ցածր ջերմաստիճանում կարող է թանձրանալ կամ բյուրեղանալ, բայց տաքացնելիս և խառնելիս վերականգնվում է առանց հատկությունների կորստի։
– Պահել չոր, մութ վայրում՝ խուսափելով ուղիղ արևի ճառագայթներից։
Կիրառման ոլորտը
– Կոսմետիկա
– Կենցաղային քիմիա
– Գյուղատնտեսություն. Օգտագործվում է որպես թունաքիմիկատների կպչունությունը բարձրացնող հավելում։
– Արդյունաբերություն. Կիրառվում է որպես էմուլգատոր և թրջող միջոց տարբեր տեխնոլոգիական պրոցեսներում








