Աղաթթու (HCl)

Գինը հարցումով

Տարայավորում` Տակառ, կանեստր

Նկարագրություն

Աղաթթուն  (HCl) ուժեղ, անօրգանական միահիմն թթու է ։
Ֆիզիկական հատկություններ
– Անգույն, թափանցիկ հեղուկ
– Ունի սուր, խեղդող հոտ։
– Անսահմանափակ լուծվում է ջրում։
– Կախված է կոնցենտրացիայից (37%– անոց լուծույթի խտությունը մոտ 1․19գր/սմ³ է)։
Քիմիական հատկություններ
– Ջրային լուծույթում լիովին դիսոցվում է H+ և Cl–  իոնների։
– Ակտիվ մետաղների հետ փոխազդելիս անջատում է ջրածին գազ և առաջացնում քլորիդներ։
– Հեշտությամբ փոխազդում է հիմքերի և հիմնային օքսիդների հետ՝ առաջացնելով աղ և ջուր։
– Ազոտական թթվի հետ խառնուրդում (1:3) առաջացնում է «արքայաջուր», որը լուծում է ոսկին։
Անվտանգության նորմեր
– Խիստ կոռոզիոն է. մաշկի կամ աչքերի հետ շփումը պատճառում է ծանր այրվածքներ։ Պարտադիր կրել թթվակայուն ձեռնոցներ և ակնոցներ։
– Գոլորշիները գրգռում են շնչուղիները, առաջացնում հազ և շնչահեղձություն։ Աշխատել քարշիչ պահարանի տակ կամ լավ օդափոխվող տարածքում։
– Շփման դեպքում լվանալ առատ ջրով։ Կուլ տալու դեպքում չի կարելի փսխում առաջացնել. անհապաղ դիմել բժշկի։
Պահպանման պայմաններ
– Պահել ապակյա, պլաստիկե կամ կերամիկական տարաներում։ Չի կարելի պահել մետաղական ամանների մեջ (կոռոզիայի պատճառով)։
– Տարաները պետք է լինեն ամուր փակված՝ գոլորշիների արտահոսքը կանխելու համար։
– Պահել հեռու ալկալիներից, օքսիդիչներից և մետաղական փոշիներից։
Կիրառման ոլորտներ
– Մետաղագործություն. Մետաղական մակերեսների մաքրում ժանգից և օքսիդային շերտից՝ նախքան զոդումը կամ ներկումը։
– Սննդի արդյունաբերություն.
– Քիմիական սինթեզ. PVC պլաստիկի հումք, ակտիվացված ածխի և տարբեր քլորիդների ստացում։
– Կենցաղային քիմիա. Սանհանգույցների մաքրող միջոցների բաղադրության մեջ։