Բարիումի կարբոնատ Barium carbonate

Price on request

Տարայավորում` Պարկ

Description

Բարիումի կարբոնատը (BaCO3) օգտագործվում է հատկապես ապակու և կերամիկայի արտադրության մեջ։
Ֆիզիկական հատկություններ
– Սպիտակ, հատիկավոր փոշի կամ բյուրեղներ։
– Գրեթե չի լուծվում ջրում, սակայն հեշտությամբ լուծվում է թթուների մեջ։
– Անհոտ է։
– Հալման կետը 811°C (ենթարկվում է փոփոխության՝ վերածվելով այլ բյուրեղային ձևի)։
Քիմիական հատկություններ
– Հեշտությամբ փոխազդում է ուժեղ թթուների հետ
– Բարձր ջերմաստիճանում (1300 °C և ավելի) քայքայվում է՝ վերածվելով բարիումի օքսիդի և ածխաթթու գազի։
– Ինչպես բոլոր բարիումի միացությունները, բոցին հաղորդում է բնորոշ բաց կանաչ գույն։
Անվտանգության նորմեր
– Բարիումի կարբոնատը թունավոր է, քանի որ ստամոքսահյութի (աղաթթվի) ազդեցությամբ այն վերածվում է լուծելի և թունավոր բարիումի քլորիդի։
– Փոշին շնչելը գրգռում է շնչուղիները։ Օգտագործել ռեսպիրատոր և ակնոցներ։
– Կուլ տալու դեպքում անհապաղ լվանալ ստամոքսը և ընդունել նատրիումի կամ մագնեզիումի սուլֆատ (որպես հակաթույն)։
Պահպանման պայմաններ
– Պահել ամուր փակված, խոնավությունից պաշտպանված պարկերում կամ տարաներում։ Չոր և լավ օդափոխվող պահեստներում։
– Պահել հեռու ուժեղ թթուներից և սննդամթերքից։
Կիրառման ոլորտներ
– Ապակեգործություն. Բարձրացնում է ապակու փայլը, թափանցիկությունը և ռենտգենյան ճառագայթների կլանման ունակությունը (հատկապես հեռուստացույցների էկրանների ապակու մեջ)։
– Կերամիկա. Օգտագործվում է ջնարակների (գլազուր) բաղադրության մեջ և որպես հավելում աղյուսների արտադրությունում՝ կանխելու համար սպիտակ աղային բծերի առաջացումը։
– Կրծողների դեմ պայքար. Հանդիսանում է առնետների և մկների համար նախատեսված որոշ թույների բաղադրիչ։
– Մետալուրգիա. Օգտագործվում է պողպատի մակերեսային կարծրացման (ցեմենտացման) գործընթացում։