Բութիլ ացետատ Butyl acetate

Գինը հարցումով

Տարայավորում` Տակառ

Նկարագրություն

Բութիլ ացետատը (CH3COOC4H9)ամենատարածված օրգանական լուծիչներից է, որն ունի բնորոշ հաճելի հոտ։
Ֆիզիկական հատկություններ
– Անգույն, թափանցիկ հեղուկ։
– Ունի բնորոշ «մրգային» հոտ ։
– Վատ է լուծվում ջրում, սակայն անսահմանափակ խառնվում է սպիրտների, եթերների և այլ օրգանական լուծիչների հետ։
– Միջին աստիճանի ցնդող է , ինչը թույլ է տալիս լաքերին հավասարաչափ չորանալ և փայլ ստանալ։
Քիմիական հատկություններ
– Բարդ էսթեր է։
– Թթուների կամ հիմքերի առկայությամբ փոխազդում է ջրի հետ՝ քայքայվելով բութիլ սպիրտի և քացախաթթվի։
– Սովորական պայմաններում քիմիապես կայուն է,մետաղները կոռոզիայի չի ենթարկում ։
– Հեշտությամբ բռնկվում է՝ առաջացնելով ածխաթթու գազ և ջուր։
Անվտանգության նորմեր
– Դյուրավառ հեղուկ է։ Գոլորշիները օդի հետ առաջացնում են պայթյունավտանգ խառնուրդներ։
– Պահել հեռու կայծերից և բաց կրակից։
– Գոլորշիների մեծ քանակությունը գրգռում է աչքերը և շնչուղիները, կարող է առաջացնել գլխացավ և քնկոտություն։ Աշխատել լավ օդափոխվող տարածքում։
– Երկարատև շփումը կարող է առաջացնել մաշկի չորացում և ճաքեր։ Օգտագործել պաշտպանիչ ձեռնոցներ։
Պահպանման պայմաններ
– Պահել զով, չոր և հրդեհաանվտանգ պահեստում, հեռու արևի ուղիղ ճառագայթներից։
– Պահել հերմետիկ փակված մետաղական տակառներում կամ ապակյա տարաներում (որոշ պլաստմասսաներ կարող են լուծվել բութիլացետատից)։
– Պահել հեռու ուժեղ օքսիդիչներից, թթուներից և ալկալիներից։
Կիրառման ոլորտներ
– Լաքաներկային արդյունաբերություն. Հիմնական լուծիչ նիտրոցելյուլոզային լաքերի, էմալների և ներկերի համար (ապահովում է հարթ թաղանթ)։
– Սննդի արդյունաբերություն. Որպես սննդային բուրավետիչ ( E 1519) մրգային էսենցիաների ստացման համար։
– Կաշվեգործություն. Կաշվի փափկեցման և մշակման գործընթացներում։
– Օծանելիք. Եղունգների լաքերի և լաքահեռացնող միջոցների բաղադրիչ։
– Դեղագործություն. Օգտագործվում է որպես լուծիչ որոշ դեղամիջոցների (օրինակ՝ հակաբիոտիկների) ստացման ժամանակ։