Описание
Իոնազերծված ջուրը (դեիոնացված ջուր) բարձր մաքրության ջուր է, որը զտվել է լուծված հանքային աղերից և իոններից (կալցիում, մագնեզիում, երկաթ, պղինձ, քլորիդներ և այլն)՝ օգտագործելով հակադարձ օսմոսի տեխնոլոգիան։
Ֆիզիկական հատկություններ
— Անգույն, բացարձակ թափանցիկ հեղուկ։
— Ունի չափազանց ցածր էլեկտրահաղորդականություն (մոտ է զրոյին), քանի որ զուրկ է լիցքավորված մասնիկներից (իոններից)։
— Անհոտ և անհամ է (իոնների բացակայության պատճառով ունի «տափակ» համ)։
— Չի թողնում որևէ նստվածք կամ բծեր գոլորշիացումից հետո։
Քիմիական հատկություններ
– Տեսականորեն չեզոք է ( pH ≈ 7.0), սակայն օդի հետ շփվելիս արագ կլանում է
ածխաթթու գազ և կարող է դառնալ թույլ թթվային (pH 5․5– 6․0 )։
– Հանդիսանում է «ագրեսիվ» լուծիչ. քանի որ զուրկ է իոններից, այն ձգտում է լուծել և իր մեջ վերցնել մետաղների իոնները շփվող մակերեսներից։
— Քիմիապես մաքուր է, չի փոխազդում լուծվող նյութերի հետ, ինչը թույլ է տալիս ստանալ ճշգրիտ քիմիական բանաձևեր։
Անվտանգության նորմեր
— Խորհուրդ չի տրվում խմել որպես սովորական ջուր։ Այն չի պարունակում օրգանիզմի համար անհրաժեշտ հանքանյութեր և կարող է «լվանալ» ու հեռացնել աղերը մարդու օրգանիզմից։
— Բացարձակ անվտանգ է մաշկի և աչքերի համար, չի առաջացնում գրգռում։
— Անվտանգ է շրջակա միջավայրի համար, քանի որ չի պարունակում թունավոր նյութեր։
Պահպանման պայմաններ
— Պահել միայն պլաստիկե (պոլիէթիլենային) կամ չժանգոտվող պողպատից հերմետիկ տարաներում։ Չի կարելի պահել սովորական մետաղական ամաններում (կոռոզիայի պատճառով)։
– Տարաները պետք է լինեն խիստ մաքուր, որպեսզի ջուրը նորից չաղտոտվի աղերով։
— Պահել զով, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված վայրում՝ միկրոօրգանիզմների աճը կանխելու համար։
Կիրառման ոլորտներ
— Ավտոքիմիա. Մարտկոցների (ակումուլյատորների) լիցքավորման և հովացման համակարգերի (անտիֆրիզի) պատրաստման համար (կանխում է նակիպի առաջացումը)։
– Կոսմետիկա. Շամպունների, կրեմների և տոնիկների հիմնական բաղադրիչ (ապահովում է արտադրանքի կայունությունը և երկար պահպանման ժամկետը)։
– Էլեկտրոնիկա. Միկրոսխեմաների և դետալների լվացում արտադրության ընթացքում։
– Լաբորատորիա. Քիմիական լուծույթների պատրաստում և սարքավորումների վերջնական լվացում։
– Կենցաղ. Գոլորշիով աշխատող արդուկների և խոնավացուցիչների մեջ՝ սարքը փակվելուց պաշտպանելու համար։









