Նկարագրություն
Հեղուկ նատրիումի սիլիկատը (Sodium Silicate Liquid), որը ժողովրդական լեզվով հայտնի է որպես «Հեղուկ ապակի», նատրիումի սիլիկատի ջրային լուծույթն է։ Այն ունի բարձր կպչունություն և հիմնային հատկություններ։
Ֆիզիկական հատկություններ
– Անգույն կամ բաց մոխրագույն/դեղնավուն թափանցիկ մածուցիկ հեղուկ (ձեթանման)։
– Անսահմանափակ խառնվում է ջրի հետ։
– Խտություն. Մոտ 1.35 – 1.50 գ/սմ3 (կախված կոնցենտրացիայից և սիլիկատային մոդուլից)։
– Օդի հետ շփվելիս (CO2– ի ազդեցությամբ) կամ խոնավության կորստի դեպքում վերածվում է կարծր, ապակենման թաղանթի։
– Մածուցիկություն. Բարձր է, սակայն նվազում է տաքացնելիս։
Քիմիական հատկություններ
Բանաձև. Na2O * nSiO2 (որտեղ n– ը սիլիկատային մոդուլն է, սովորաբար 2.0 – 3.5)։
– pH միջավայր. Ուժեղ հիմնային միջավայր (pH 11.0 – 12.5)։
– Փոխազդում է թթուների հետ՝ անջատելով սիլիկաթթվի դոնդողանման նստվածք (գել)։
– Պաշտպանում է մետաղները օքսիդացումից, սակայն քայքայում է ալյումինը և ցինկը։
– Ունի բարձր ադհեզիա (կպչունություն) հանքային մակերեսների (բետոն, աղյուս, ապակի) նկատմամբ։
Անվտանգության նորմեր
– Ունի այրող հատկություն, չորացնում և գրգռում է մաշկը։ Աշխատել ձեռնոցներով։
– Խիստ վտանգավոր է աչքերի համար։ Աչքի մեջ ընկնելիս անմիջապես լվանալ առատ ջրով և դիմել բժշկի։
– Գոլորշիները շնչելը կարող է գրգռել քիթն ու կոկորդը։
– Օգտագործել պաշտպանիչ ակնոցներ և ռետինե ձեռնոցներ։
Պահպանման պայմաններ
– Պահել հերմետիկ փակված պլաստիկե (HDPE) կամ պողպատե տարաներում։ Չօգտագործել ալյումինե կամ ցինկապատ ամաններ։
– Պահել +5 C– ից +35 C պայմաններում։ Խուսափել սառեցումից (սառչելուց հետո կարող է կորցնել համասեռությունը)։
– Տարան պետք է լինի խստիվ փակված, որպեսզի հեղուկը չկլանի օդի ածխաթթու գազը և չպնդանա տարայի մեջ։
Կիրառման ոլորտներ
– Շինարարություն. Բետոնի ջրամեկուսացում, հիմքերի ամրացում և հրակայուն շաղախների պատրաստում։
– Լվացող միջոցներ. Հեղուկ օճառների և արդյունաբերական մաքրող միջոցների մեջ որպես pH– ի կարգավորիչ և կոռոզիայի ինհիբիտոր։
– Հյուսնություն. Փայտյա կոնստրուկցիաների ներծծում (իմպրեգնացիա)՝ հրակայունություն և սնկակայունություն հաղորդելու համար։
– Ձուլարաններ. Կաղապարների պատրաստում մետաղների ձուլման համար։
– Սոսինձ. Թղթի, ստվարաթղթի և ապակու սոսնձման համար։








