Նկարագրություն
Օպտիկական սպիտակեցնողները (Optical Brightening Agents / OBA) հատուկ օրգանական միացություններ են, որոնք կլանում են ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթները և դրանք վերածում տեսանելի կապույտ կամ մանուշակագույն լույսի։ Սա ստեղծում է «ավելի սպիտակ, քան սպիտակը» տեսողական էֆեկտը։
Ֆիզիկական հատկություններ
– Դեղնավուն կամ բաց կանաչավուն նուրբ փոշի կամ հատիկներ (լուծույթում գրեթե անգույն են)։
– Լինում են ջրալուծ (լվացքի միջոցների համար) և ջրում չլուծվող (պլաստմասսաների և ներկերի համար) տեսակներ։
– Ունեն ուժեղ լուսարձակման հատկություն UV լույսի տակ։
– Անհոտ է։
– Խտություն. Մոտ 0.4 – 0.6 գ/սմ3 (փոշի վիճակում)։
Քիմիական հատկություններ
– Բարդ արոմատիկ միացություններ (օրինակ՝ ստիլբենի կամ կումարինի ածանցյալներ)։
– pH կայունություն. Աշխատում են լայն միջակայքում (pH 2 – 12), սակայն օպտիմալ արդյունքը սովորաբար չեզոք կամ թույլ հիմնային միջավայրում է։
– Ունեն միջինից բարձր կայունություն լույսի նկատմամբ (ժամանակի ընթացքում էֆեկտը կարող է թուլանալ)։
– Հիանալի համատեղվում են անիոնային և նոնիոնային ՄԱՆ– երի հետ։
Անվտանգության նորմեր
– Համարվում են ցածր թունավորության նյութեր։
– Կարող են առաջացնել ֆոտոալերգիկ ռեակցիաներ շատ զգայուն մարդկանց մոտ։
– Փոշին գրգռում է աչքերը։ Աչքի մեջ ընկնելիս լվանալ ջրով։
– . Փոշին շնչելը գրգռում է քիթն ու կոկորդը։ Կրել շնչադիմակ։
– Աշխատելիս օգտագործել ձեռնոցներ և պաշտպանիչ ակնոցներ։
Պահպանման պայմաններ
– Պահել հերմետիկ պլաստիկե տարաներում կամ բազմաշերտ պարկերում։
Զով, չոր և խստիվ մութ վայրում։
– Խստիվ պաշտպանել լույսի ուղիղ ազդեցությունից, քանի որ նյութը կարող է կորցնել իր ակտիվությունը դեռ տարայի մեջ։
– Պաշտպանել խոնավությունից՝ քարացումը կանխելու համար։
Կիրառման ոլորտներ
– Լվացող միջոցներ. Լվացքի փոշիների և հեղուկների հիմնական հավելանյութ՝ սպիտակ գործվածքներին վառ սպիտակություն հաղորդելու և դեղնությունը քողարկելու համար։
– Թղթի արդյունաբերություն. Բարձրորակ սպիտակ թղթի արտադրության մեջ։
– Պլաստմասսա. Պոլիմերների (PVC, PE, PP) սպիտակեցում և դեղնացման կանխում։
– Տեքստիլ. Գործվածքների վերջնական մշակում արտադրության փուլում։
– Լաքեր և ներկեր. Ճերմակ լաքերի և էմալների պայծառությունը բարձրացնելու համար։









