Ալյումինի փոշի

Գինը հարցումով

Տարայավորում` Պարկ, կգ

Նկարագրություն

Ալյումինի փոշին մանրացված մետաղական ալյումին
Ֆիզիկական հատկություններ–  Արծաթափայլ մոխրագույն, նուրբ փոշի է:
– Խտություն. Մոտ 2,7 գր․/սմ³ :
– Ջերմահաղորդականություն. Ունի բարձր ջերմային և էլեկտրական հաղորդականություն:
Քիմիական հատկություններ–  Օդում մասնիկների մակերեսը պատվում է Al2O3 օքսիդի բարակ, ամուր շերտով, որը պաշտպանում է հետագա կոռոզիայից:
– Բարձր ջերմաստիճանում կամ կայծից բռնկվում է՝ անջատելով հսկայական քանակությամբ ջերմություն ( 3000 °C ):
– Փոշի վիճակում կարող է դանդաղ փոխազդել ջրի հետ՝ անջատելով պայթյունավտանգ ջրածին գազ ( H2):
– Հեշտությամբ լուծվում է ինչպես ուժեղ թթուներում, այնպես էլ հիմքերում (ալկալիներում):
Անվտանգության նորմեր
Ալյումինի փոշու և օդի խառնուրդը  պայթյունավտանգ է: Աշխատելիս բացառել կայծը, կրակը և ստատիկ էլեկտրականությունը:
– Փոշին շնչելը վնասակար է թոքերի համար: Պարտադիր է կրել հակափոշային դիմակ (ռեսպիրատոր) և ակնոցներ:
– Ալյումինի հրդեհը չի կարելի հանգցնել ջրով կամ փրփուրով (քանի որ ջրածին կանջատվի և պայթյուն կլինի): Օգտագործվում է միայն չոր ավազ կամ հատուկ D դասի կրակմարիչներ:
Կիրառություն
– Լաքաներկային արտադրություն. որպես պիգմենտ «արծաթափայլ» ներկերի մեջ (կոռոզիայից պաշտպանելու և ջերմությունն անդրադարձնելու համար):
– Շինարարություն. Հանդիսանում է գազաբետոնի արտադրության հիմնական փրփրացնողը (ալկալիական միջավայրում անջատվող ջրածինը ստեղծում է բետոնի ծակոտիները):
– Պիրոտեխնիկա և պայթուցիկներ. Օգտագործվում է հրավառությունների, լուսային ազդանշանների և պայթուցիկ նյութերի (ամոնալ) պատրաստման համար:
– Մետալուրգիա. Կիրառվում է ալյումինաթերմիայի մեջ՝ այլ մետաղներն իրենց օքսիդներից վերականգնելու համար: