Նկարագրություն
Ալքիլբենզոլսուլֆոնաթթուն ( LABSA) հանդիսանում է ժամանակակից լվացող միջոցների արտադրության հիմնական և ամենակարևոր բաղադրիչներից մեկը:
Ֆիզիկական հատկություններ
– Մածուցիկ, դարչնագույն կամ մուգ ոսկեգույն հեղուկ:
– Ունի սուր, բնորոշ հոտ:
– Հիանալի լուծվում է ջրում՝ առաջացնելով մեծ քանակությամբ փրփուր:
– Խտություն. Մոտ 1․05 –1․06 գ/սմ³:
Քիմիական հատկություններ
– Ուժեղ օրգանական թթու է:
– Հեշտությամբ փոխազդում է հիմքերի հետ և հանդիսանում են լվացող ակտիվ նյութը:
– Ունի բարձր կենսաքայքայելիության աստիճան ( 90%– ից ավելի), ինչը նշանակում է, որ այն համեմատաբար անվտանգ է շրջակա միջավայրի համար (չի կուտակվում ջրամբարներում):
Անվտանգության նորմեր
– Մաշկի հետ շփումը կարող է առաջացնել քիմիական այրվածքներ, իսկ աչքերի մեջ ընկնելը՝ ծանր վնասվածքներ: Պարտադիր է կրել պաշտպանիչ ակնոցներ և ձեռնոցներ:
– Գոլորշիները կարող են գրգռել շնչառական ուղիները: Աշխատել լավ օդափոխվող տարածքում:
– Մաշկի վրա ընկնելիս անմիջապես լվանալ մեծ քանակությամբ ջրով:
Պահպանման պայմաններ
– Պահել պլաստիկե (պոլիէթիլենային) կամ չժանգոտվող պողպատից տարաներում: Չի կարելի պահել սովորական մետաղական տարաներում, քանի որ թթուն կոռոզիայի կենթարկի մետաղը:
– Պահել չոր, զով վայրում, հեռու արևի ուղիղ ճառագայթներից:
– Խուսափել ցածր ջերմաստիճաններից, քանի որ այն կարող է թանձրանալ և դժվարացնել օգտագործումը (չնայած տաքացնելիս հատկությունները վերականգնվում են):
Կիրառման ոլորտը
– Լվացքի փոշիներ և հեղուկներ
– Սպասք լվանալու միջոցներ
– Ավտոշամպուններ
– Գյուղատնտեսություն









