Նկարագրություն
Կալիումի հիդրօքսիդը (KOH) ուժեղ անօրգանական հիմք է, որը հայտնի է նաև որպես «կաուստիկ կալիում» կամ «կալիումական ալկալի»,հանդիսանում է քիմիական արդյունաբերության ամենակարևոր ալկալիներից մեկը։
Ֆիզիկական հատկություններ
– Սպիտակ, անթափանցիկ թեփուկներ, հատիկներ կամ ձողիկներ։
– Շատ լավ լուծվում է ջրում (լուծվելիս անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն) և էթիլ սպիրտում։
– Չափազանց ուժեղ կլանում է խոնավությունը օդից և արագորեն «հալվում» է (դառնում հեղուկ)։
– Ալկալիական լուծույթները ձեռքի տակ զգացվում են որպես օճառանման (սահող), քանի որ քայքայում են մաշկի ճարպաշերտը։
Քիմիական հատկություններ
– Ջրային լուծույթում լիովին դիսոցվում է՝ ստեղծելով բարձր pH միջավայր։
– Ակտիվորեն փոխազդում է բոլոր թթուների հետ՝ առաջացնելով կալիումի աղեր և ջուր։
– Օդից ակտիվորեն կլանում է ածխաթթու գազը (CO2)՝ վերածվելով կալիումի կարբոնատի (K2Co3)։
– Քայքայում է օրգանական նյութերը (բուրդ, կաշի, թուղթ) և փոխազդում է որոշ մետաղների (ալյումին, ցինկ) հետ՝ անջատելով ջրածին։
Անվտանգության նորմեր
– Խիստ վտանգավոր է. պատճառում է խորը և ծանր այրվածքներ։ Ավելի վտանգավոր է աչքերի համար, քան թթուները, քանի որ արագ ներթափանցում է հյուսվածքների մեջ։
– Պարտադիր կրել ալկալիակայուն ձեռնոցներ, պաշտպանիչ ակնոցներ կամ դիմակ և հատուկ հագուստ։
– Շփման դեպքում անմիջապես լվանալ առատ ջրով, այնուհետև կարելի է մշակել թույլ թթվի (օրինակ՝ բորաթթվի կամ քացախաթթվի) լուծույթով։
Պահպանման պայմաններ
– Պահել հերմետիկ փակված պլաստիկե (պոլիէթիլենային) տարաներում կամ պարկերում։ Չի կարելի պահել ապակյա տարաներում երկար ժամանակ, քանի որ ալկալին դանդաղ «կրծում է» ապակին։ Չոր, լավ օդափոխվող վայրում, հեռու թթուներից և մետաղներից։
– Տարաները պետք է լինեն խիստ հերմետիկ՝ օդից խոնավություն և CO2
չկլանելու համար։
Կիրառման ոլորտներ
– Լվացող միջոցներ. Հեղուկ օճառների և շամպունների արտադրության հիմնական հումքը (կալիումական օճառները ավելի լուծելի և փափուկ են, քան նատրիումականը)։
– Գյուղատնտեսություն. Որպես հիմք պարարտանյութերի արտադրության և թթվային հողերի չեզոքացման համար։
– Էլեկտրատեխնիկա. Հանդիսանում է էլեկտրոլիտ ալկալիական մարտկոցների (Ni– Cd, Ni– MH) մեջ։
– Քիմիական սինթեզ. Կալիումի այլ միացությունների (կալիումի պերմանգանատ, կարբոնատ) ստացման համար։
– Սննդի արդյունաբերություն. Որպես թթվայնության կարգավորիչ (E525) և մրգերի կեղևազրկման միջոց։










