Description
Ածխածնի մրուրը (տեխնիկական ածխածին կամ carbon black) բարձր դիսպերսիոն (մանրահատիկ) նյութ է, որն առաջանում է ածխաջրածինների թերի այրման կամ ջերմային քայքայման հետևանքով։
Ֆիզիկական հատկություններ
– Նուրբ, սև փոշի կամ փոքրիկ հատիկներ (գրանուլներ)։
– Ունիմուգ սևություն և ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթները կլանելու հատկություն։
– Որոշ տեսակներ հիանալի էլեկտրահաղորդիչներ են։
Քիմիական հատկություններ
– Բաղկացած է գրեթե մաքուր ածխածնից (98– 99%)։
– Քիմիապես շատ կայուն է. չի լուծվում ջրում, թթուներում և հիմքերում։
– Ունի մեծ մակերես, ինչի շնորհիվ կարող է իր մակերևույթին կլանել տարբեր գազեր և հեղուկներ / ադսորբցիա /։
Անվտանգության նորմեր
– Մրուրի փոշին շատ թեթև է և հեշտությամբ ներթափանցում է թոքեր։ Աշխատելիս պարտադիր է կրել P3 դասի ռեսպիրատոր։
– Չնայած թունավոր չէ, բայց կարող է առաջացնել մեխանիկական գրգռում և մաշկի ուժեղ կեղտոտում։ Օգտագործել ձեռնոցներ և ակնոցներ։
– Փոշեխառն օդը կարող է լինել պայթյունավտանգ։ Խուսափել բաց կրակից և կայծերից։
– Որոշ միջազգային կառույցներ (IARC) այն դասում են հնարավոր կանցերոգենների շարքին (խումբ 2B)՝ երկարատև շնչելու դեպքում։
Պահպանման պայմաններ
– Պահել չոր վայրում, քանի որ խոնավությունը փոխում է նյութի ֆիզիկական հատկությունները և բարդացնում դոզավորումը։
– Հերմետիկ փակված պարկերում կամ տարաներում՝ փոշու տարածումը կանխելու համար։
– Պահել հեռու ուժեղ օքսիդիչներից և բաց կրակի աղբյուրներից։
Կիրառման ոլորտները
– Ռետինի արտադրություն։ Ավելացվում է ավտոդողերին՝ բարձրացնելով դրանց մաշվածակայունությունը և ամրությունը։
– Պլաստմասսաներ. Օգտագործվում է որպես սև ներկանյութ և ՈՒՄ պաշտպանիչ հավելում։
– Լաքաներկային արդյունաբերություն. Տպագրական ներկերի, լաքերի և էմալների արտադրության մեջ (սև գույնի ստացում)։
– Մալուխների արտադրություն. Օգտագործվում է մալուխների մեկուսիչ շերտերի մեջ՝ էլեկտրաստատիկ լիցքերը հեռացնելու համար։










