Description
Աղաթթուն (քլորաջրածնական թթու, (HCl)) ուժեղ, անօրգանական միահիմն թթու է և քիմիական արդյունաբերության հիմնաքարերից մեկը։
Ֆիզիկական հատկություններ
– Անգույն, թափանցիկ հեղուկ
– Ունի սուր, խեղդող հոտ։ Խիտ լուծույթները (37%) օդում «ծխում են»՝ արձակելով քլորաջրածնի գոլորշիներ։
– Անսահմանափակ լուծվում է ջրում։
– Կախված է կոնցենտրացիայից (37%– անոց լուծույթի խտությունը մոտ 1․19գր/սմ³ է)։
Քիմիական հատկություններ
– Ջրային լուծույթում լիովին դիսոցվում է H+ և Cl– իոնների։
– Ակտիվ մետաղների հետ փոխազդելիս անջատում է ջրածին գազ և առաջացնում քլորիդներ։
– Հեշտությամբ փոխազդում է հիմքերի և հիմնային օքսիդների հետ՝ առաջացնելով աղ և ջուր։
– Ազոտական թթվի հետ խառնուրդում (1:3) առաջացնում է «արքայաջուր», որը լուծում է ոսկին։
Անվտանգության նորմեր
– Խիստ կոռոզիոն է. մաշկի կամ աչքերի հետ շփումը պատճառում է ծանր այրվածքներ։ Պարտադիր կրել թթվակայուն ձեռնոցներ և ակնոցներ։
– Գոլորշիները գրգռում են շնչուղիները, առաջացնում հազ և շնչահեղձություն։ Աշխատել քարշիչ պահարանի տակ կամ լավ օդափոխվող տարածքում։
– Շփման դեպքում լվանալ առատ ջրով։ Կուլ տալու դեպքում չի կարելի փսխում առաջացնել. անհապաղ դիմել բժշկի։
Պահպանման պայմաններ
– Պահել ապակյա, պլաստիկե կամ կերամիկական տարաներում։ Չի կարելի պահել մետաղական ամանների մեջ (կոռոզիայի պատճառով)։
– Տարաները պետք է լինեն ամուր փակված՝ գոլորշիների արտահոսքը կանխելու համար։
– Պահել հեռու ալկալիներից, օքսիդիչներից և մետաղական փոշիներից։
Կիրառման ոլորտներ
– Մետաղագործություն. Մետաղական մակերեսների մաքրում ժանգից և օքսիդային շերտից՝ նախքան զոդումը կամ ներկումը։
– Սննդի արդյունաբերություն. Օգտագործվում է որպես սննդային հավելում ( E507
), օրինակ՝ դոնդողի (ժելատին) և կիտրոնաթթվի արտադրության մեջ։
– Քիմիական սինթեզ. Վինիլքլորիդի (PVC պլաստիկի հումք), ակտիվացված ածխի և տարբեր քլորիդների ստացում։
– Կենցաղային քիմիա. Սանհանգույցների մաքրող միջոցների բաղադրության մեջ՝ կրային նստվածքների հեռացման համար։








