Լիմոնաթթու

Price on request

Տարայավորում` Պարկ

Description

Կիտրոնաթթուն (լիմոնաթթու) թույլ օրգանական եռհիմն թթու է, որը բնական վիճակում մեծ քանակությամբ պարունակվում է ցիտրուսային մրգերի մեջ։ Այն հանդիսանում է նյութափոխանակության կարևորագույն օղակներից մեկը բոլոր կենդանի օրգանիզմներում։
Ֆիզիկական հատկություններ
– Սպիտակ բյուրեղային փոշի կամ թափանցիկ բյուրեղներ։
– Շատ լավ լուծվում է ջրում (լուծելիությունը կտրուկ աճում է տաքացնելիս), լավ լուծվում է էթիլ սպիրտում։
– Անհոտ է, ունի ուժեղ արտահայտված թթու համ։
– Օդից կլանում է խոնավությունը, ինչի հետևանքով բյուրեղները կարող են կպչել իրար։
Քիմիական հատկություններ
– Ցուցաբերում է թթուներին բնորոշ բոլոր հատկությունները (չեզոքացում հիմքերի հետ, փոխազդեցություն մետաղների օքսիդների հետ)։
– Ունակ է կապելու մետաղների իոնները (կալցիում, մագնեզիում, երկաթ)՝ առաջացնելով ջրալույծ կոմպլեքսներ (ցիտրատներ)։
– 175°C – ից բարձր տաքացնելիս քայքայվում է՝ անջատելով ածխաթթու գազ և ջուր։
Անվտանգության նորմեր
– Համարվում է անվտանգ սննդային նյութ։ Սակայն խտացված լուծույթների կամ փոշու մեծ քանակությունը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը։
– Փոշին կամ խիտ լուծույթը աչքերի մեջ ընկնելիս առաջացնում են ուժեղ այրոց և գրգռում։ Անհրաժեշտ է լվանալ առատ ջրով։
– բՀաճախակի օգտագործումը կարող է վնասել ատամի էմալը (լուծում է կալցիումը)։
Պահպանման պայմաններ
– Պահել հերմետիկ փակված պլաստիկե կամ ապակյա տարաներում։ Չոր, զով և մութ վայրում։ Խոնավությունը բերում է նյութի քարացմանը։
– Պահել հեռու ուժեղ օքսիդիչներից և ալկալիներից (որպեսզի կանխվի վաղաժամ չեզոքացման ռեակցիան)։
Կիրառման ոլորտներ
– Սննդի արդյունաբերություն. Ամենատարածված թթվայնության կարգավորիչն ու կոնսերվանտն է (E330)։ Օգտագործվում է ըմպելիքների, հրուշակեղենի և պահածոների մեջ։
– Կենցաղային քիմիա. Իդեալական միջոց է թեյնիկների, լվացքի մեքենաների և ծորակների վրայից կրային նստվածքը (նակիպ) հեռացնելու համար։
Կոսմետիկա. Օգտագործվում է շամպունների և լոսյոնների մեջ pH– ը կարգավորելու և մազերին փայլ հաղորդելու համար։
– Բժշկություն. Արյան պահպանման (կոնսերվացման) համար՝ որպես մակարդումը կանխող միջոց։
– Մետաղագործություն. Մետաղական մակերեսների մաքրում և պասիվացում։