Description
Կալցիումի քլորիդը (CaCi2) անօրգանական աղ է, որն իր բարձր (խոնավածուծության) շնորհիվ համարվում է լավագույն չորացնող նյութերից մեկը:
Ֆիզիկական հատկություններ
– Սպիտակ բյուրեղներ, հատիկներ կամ թեփուկներ:
– Շատ լավ լուծվում է ջրում: Լուծվելիս անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն (էկզոթերմ ռեակցիա):
– Չափազանց ուժեղ կլանում է խոնավությունը օդից՝ վերածվելով հեղուկ լուծույթի (աղաջրի):
Քիմիական հատկություններ
– Ուժեղ թթվի և ուժեղ հիմքի աղ է, ջրային լուծույթը չեզոք է ( pH ≈ 7):
– Փոխազդում է լուծելի սուլֆատների հետ՝ առաջացնելով անլուծելի կալցիումի սուլֆատի (CaSO4) նստվածք:
– Հալույթի էլեկտրոլիզից ստացվում է մետաղական կալցիում և քլոր գազ:
– Քիմիապես շատ կայուն է, չի քայքայվում բարձր ջերմաստիճաններում:
Անվտանգության նորմեր
– Կարող է գրգռել մաշկը և աչքերը՝ դրանցից խոնավություն խլելու պատճառով: Աշխատելիս կրել ձեռնոցներ և ակնոցներ:
– Մեծ քանակությամբ կուլ տալը կարող է առաջացնել ստամոքսի գրգռում և սրտխառնոց:
– Փոշին շնչելը գրգռում է շնչուղիները:
Պահպանման պայմաններ
– Պահել խստիվ հերմետիկ պլաստիկե պարկերում կամ տարաներում: Օդի հետ թեկուզ թույլ շփումը կբերի նյութի թրջվելուն և քայքայմանը: Չոր և զով վայրում:
– Պահել հեռու ջրից և խոնավությունից (եթե օգտագործման կարիքը չկա):
Կիրառման ոլորտներ
– Ճանապարհներ. Օգտագործվում է ձմռանը սառույցի դեմ պայքարելու համար (ավելի արդյունավետ է, քան սովորական աղը, քանի որ գործում է մինչև – 30°C):
– Շինարարություն. Ավելացվում է բետոնի մեջ՝ որպես արագացուցիչ, որը թույլ է տալիս բետոնին ավելի շուտ պնդանալ:
– Սննդի արդյունաբերություն. Որպես սննդային հավելում E509 (պանրի արտադրության մեջ՝ կաթի մակարդումը բարելավելու և պահածոյացված բանջարեղենի պնդությունը պահպանելու համար):
– Արդյունաբերություն. Գազերի և հեղուկների չորացման համար (դեսիկանտ):
Նավթարդյունաբերություն. Օգտագործվում է հորատման լուծույթների խտությունը բարձրացնելու համար:









