Description
Էթիլ սպիրտը (Էթանոլ, C2H5OH) 96% կոնցենտրացիայով հայտնի է որպես բժշկական սպիրտ: Այն թափանցիկ, դյուրավառ հեղուկ է, որն օժտված է հզոր հականեխիչ (անտիսեպտիկ) հատկություններով:
Ֆիզիկական հատկություններ
– Անգույն, թափանցիկ, դյուրաշարժ հեղուկ:
– Անսահմանափակ խառնվում է ջրի, եթերի, քլորոֆորմի և ացետոնի հետ:
– Ունի սուր, բնորոշ սպիրտային հոտ և այրող համ:
– . Եռման ջերմաստիճանը 78.3 C է, բռնկման ջերմաստիճանը՝ 13 C:
– Խտություն. Մոտ 0.80 – 0.81 գ/սմ3 (թեթև է ջրից):
– Ուժեղ կլանում է ջուրը օդից (հիգրոսկոպիկ է):
Քիմիական հատկություններ
Բանաձև. C2H5OH (կամ CH3– CH2– OH):
– Այրվում է կապույտ, թույլ լուսավոր բոցով՝ առաջացնելով ջուր և ածխաթթու գազ.
C2H5OH + 3O2 = 2CO2 + 3H2O
– Ցուցաբերում է միատոմ սպիրտների հատկություններ: Փոխազդում է ակտիվ մետաղների (օրինակ՝ նատրիումի) հետ՝ անջատելով ջրածին:
– Օքսիդիչների ազդեցությամբ վերածվում է ացետալդեհիդի, ապա՝ քացախաթթվի:
– . Խիտ ծծմբական թթվի հետ տաքացնելիս առաջացնում է էթիլեն կամ դիէթիլ եթեր:
Անվտանգության նորմեր
– Խիստ դյուրավառ է: Գոլորշիները օդի հետ առաջացնում են պայթյունավտանգ խառնուրդ:
– Գոլորշիների երկարատև շնչումը կարող է առաջացնել գլխացավ, հարբածության զգացում և լորձաթաղանթների գրգռում:
– Հաճախակի օգտագործումը չորացնում է մաշկը (լուծում է ճարպաշերտը):
– Հանդիսանում է հոգեմետ նյութ: Մեծ քանակությունը թունավոր է և վնասում է լյարդն ու նյարդային համակարգը:
Պահպանման պայմաններ
– Պահել հերմետիկ փակված ապակյա կամ քիմիակայուն պլաստիկե (HDPE) տարաներում: Զով, մութ և լավ օդափոխվող վայրում, հեռու բաց կրակից, կայծերից և ջերմության աղբյուրներից:
– Պաշտպանել ուղիղ արևի ճառագայթներից (ցնդումը և ճնշման բարձրացումը կանխելու համար):
– Չպահել ուժեղ օքսիդիչների (օրինակ՝ ջրածնի պերօքսիդի կամ քլորի) կողքին:
Կիրառման ոլորտներ
– Բժշկություն. Մաշկի և վիրահատական դաշտի ախտահանում, ներարկումների նախապատրաստում, գործիքների ստերիլիզացում:
– Ֆարմացևտիկա. Որպես լուծիչ թուրմերի (նաստոյկա), էքստրակտների և դեղամիջոցների արտադրության մեջ:
– Կոսմետիկա. Լոսյոնների, օծանելիքների և ձեռքի հակասեպտիկների (ալկոգել) հիմնական բաղադրիչ:
– Քիմիական արդյունաբերություն. Լուծիչ լաքերի, ներկերի և սոսինձների համար:
– Լաբորատորիա. Որպես ռեակտիվ և լուծիչ տարբեր անալիզների համար:








