Հրապարակային օֆերտա

փոխադարձ պարտավորությունների ակտերի ուղարկման և ընդունման կարգի մասին

«Յունիքիմ» ՍՊԸ (այսուհետ՝ Ընկերություն)՝ ի դեմս Վրեժ Օհանյանի, գործող կանոնադրության հիման վրա, սույն հրապարակային օֆերտայով (այսուհետ՝ Օֆերտա) առաջարկում է իր բոլոր գործընկերներին (այսուհետ՝ Գործընկեր) համաձայնել փոխադարձ պարտավորությունների ակտերի ուղարկման և ընդունման հետևյալ կարգի շուրջ։

  1. Ակտի ուղարկումը

1.1. Ընկերությունը յուրաքանչյուր ամսվա 25-ին Գործընկերոջն է ուղարկում Կողմերի միջև փոխադարձ պարտավորությունների մասին ակտը (այսուհետ՝ Ակտ)։

1.2. Ակտն ուղարկվում է Գործընկերի կողմից Ընկերությանը ներկայացված էլ. փոստի հասցեին և/կամ WhatsApp հավելվածում գրանցված հեռախոսահամարին։ Ուղարկումը համարվում է պատշաճ, եթե Ակտն ուղարկվել է այդ հարթակների հասցեներից որևէ մեկին։

1.3. Գործընկերը պարտավոր է Ընկերությանը ժամանակին գրավոր տեղեկացնել էլ. փոստի հասցեի կամ հեռախոսահամարի փոփոխության մասին։ Այդ պարտականությունը չկատարելու դեպքում նախկին տվյալներին ուղարկված Ակտը համարվում է պատշաճ ուղարկված։

  1. Ակտի ընդունումը

2.1. Եթե Ակտն ստանալուց հետո երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում Գործընկերը գրավոր (այդ թվում՝ էլ. փոստով կամ WhatsApp-ով) առարկություններ չի ներկայացնում, ապա Ակտը համարվում է Կողմերի կողմից ընդունված։

2.2. Առարկություն ստանալու դեպքում Կողմերը համատեղ ճշտում են տվյալները, և Ընկերությունը ուղարկում է ճշգրտված Ակտ։

  1. Օֆերտայի ընդունումը (ակցեպտ)

3.1. Օֆերտան համարվում է ընդունված, երբ Գործընկերը  Ընկերությանը տրամադրում է իր էլ. փոստի հասցեն և/կամ WhatsApp հավելվածում գրանցված հեռախոսահամարը՝ Ակտերի ստացման համար, կամ Ընկերության կողմից ուղարկված առաջին Ակտից հետո առարկություն չի ներկայացնում և շարունակում է համագործակցությունը։

3.2. Օֆերտան ընդունելու պահից Կողմերի միջև սույն կարգով համաձայնագիրը համարվում է կնքված։

  1. Եզրափակիչ դրույթներ

4.1. Օֆերտան ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործում է մինչև Ընկերության կողմից հետ կանչելը։

4.2. Ընկերությունն իրավունք ունի փոփոխել Օֆերտայի պայմանները՝ նոր տարբերակը հրապարակելով և Գործընկերներին տեղեկացնելով։

4.3. Օֆերտան հրապարակված է https://unichem.am/oferta/ հասցեում։