Նկարագրություն
Էպօքսիդային խեժն (Epoxy resin) իր բացառիկ կպչունության և մեխանիկական ամրության շնորհիվ հանդիսանում է ժամանակակից կոմպոզիտային նյութերի հիմքը։
Ֆիզիկական հատկություններ
– Թափանցիկ, մածուցիկ հեղուկ (հիշեցնում է խիտ մեղր) կամ պինդ ջերմապլաստիկ զանգված։
– Ջրում չի լուծվում։ Լավ լուծվում է ացետոնի, քսիլոլի և այլ օրգանական լուծիչների մեջ։
– Ունի բարձր լուսաթափանցելիություն, ինչը թույլ է տալիս ստանալ ապակենման մակերեսներ։
– Կախված է ջերմաստիճանից. տաքացնելիս այն դառնում է ավելի հեղուկ, ինչը հեշտացնում է օդի պղպջակների հեռացումը։
Քիմիական հատկություններ
– Պարունակում է ռեակտիվ էպօքսիդային խմբեր, որոնք ամրացուցիչի հետ շփվելիս սկսում են պոլիմերացման պրոցեսը։
– Չորացած վիճակում ցուցաբերում է բարձր դիմացկունություն ալկալիների, աղերի և թույլ թթուների նկատմամբ։
– Ի տարբերություն սովորական պլաստմասսաների, էպօքսիդային խեժը ամրանալուց հետո դառնում է չհալվող և անլուծելի (ռեակտոպլաստ)։
Անվտանգության նորմեր
– Հեղուկ խեժը կարող է առաջացնել մաշկի գրգռում կամ ալերգիկ դերմատիտ։ Պարտադիր է կրել նիտրիլային ձեռնոցներ։
– Թեև խեժն ինքնին ավելի քիչ հոտ ունի, քան ամրացուցիչը, տաքացման ժամանակ կարող են անջատվել վնասակար գոլորշիներ։ Աշխատել լավ օդափոխվող վայրում։
– Չորացած խեժը հղկելիս առաջացող փոշին վնասակար է թոքերի համար։ Պարտադիր օգտագործել ռեսպիրատոր։
Պահպանման պայմաններ
– Պահել +15°C – ից +30°C ջերմաստիճանում։ Ցածր ջերմաստիճանում խեժը կարող է բյուրեղանալ (դառնալ պղտոր կամ սպիտակ)։
– Եթե խեժը բյուրեղացել է, այն կարելի է վերականգնել՝ տաքացնելով մինչև
+50 °C (ջրային բաղնիքի վրա) մինչև լիարժեք թափանցիկություն ստանալը։
– Պահել հերմետիկ փակված, արևի ուղիղ ճառագայթներից հեռու վայրում։
Կիրառման ոլորտներ
– Շինարարություն. Ինքնահարթեցվող (3D) հատակների, հակակոռոզիոն ծածկույթների և սոսնձային միացությունների արտադրություն։
– Ավիացիա և սպորտ. Ինքնաթիռների դետալների, սերֆինգի տախտակների և հեծանիվների շրջանակների պատրաստում (ածխապլաստիկի հետ համակցված)։
– Էլեկտրատեխնիկա. Տրանսֆորմատորների և միկրոսխեմաների պատում (մեկուսացում) խոնավությունից և հարվածներից պաշտպանելու համար։
– Դիզայն և կահույք. Դեկորատիվ սեղանների («գետ– սեղան»), զարդերի և հուշանվերների ստեղծում։









