Описание
Ալքիլբենզոլսուլֆոնաթթուն ( LABSA) հանդիսանում է ժամանակակից լվացող միջոցների արտադրության հիմնական և ամենակարևոր բաղադրիչներից մեկը:
Ֆիզիկական հատկություններ
— Մածուցիկ, դարչնագույն կամ մուգ ոսկեգույն հեղուկ:
— Ունի սուր, բնորոշ հոտ:
– Հիանալի լուծվում է ջրում՝ առաջացնելով մեծ քանակությամբ փրփուր:
Խտություն. Մոտ 1․05 –1․06 գ/սմ³:
Քիմիական հատկություններ
— Ուժեղ օրգանական թթու է:
— Հեշտությամբ փոխազդում է հիմքերի հետ և հանդիսանում են լվացող ակտիվ նյութը:
— Ունի բարձր կենսաքայքայելիության աստիճան ( 90%– ից ավելի), ինչը նշանակում է, որ այն համեմատաբար անվտանգ է շրջակա միջավայրի համար (չի կուտակվում ջրամբարներում):
Անվտանգության նորմեր
— Մաշկի հետ շփումը կարող է առաջացնել քիմիական այրվածքներ, իսկ աչքերի մեջ ընկնելը՝ ծանր վնասվածքներ: Պարտադիր է կրել պաշտպանիչ ակնոցներ և ձեռնոցներ:
— Գոլորշիները կարող են գրգռել շնչառական ուղիները: Աշխատել լավ օդափոխվող տարածքում:
— Մաշկի վրա ընկնելիս անմիջապես լվանալ մեծ քանակությամբ ջրով:
Պահպանման պայմաններ
— Պահել պլաստիկե (պոլիէթիլենային) կամ չժանգոտվող պողպատից տարաներում: Չի կարելի պահել սովորական մետաղական տարաներում, քանի որ թթուն կոռոզիայի կենթարկի մետաղը:
— Պահել չոր, զով վայրում, հեռու արևի ուղիղ ճառագայթներից:
— Խուսափել ցածր ջերմաստիճաններից, քանի որ այն կարող է թանձրանալ և դժվարացնել օգտագործումը (չնայած տաքացնելիս հատկությունները վերականգնվում են):
Կիրառման ոլորտը
— Լվացքի փոշիներ և հեղուկներ. Հանդիսանում է հիմնական մակերևութային ակտիվ նյութը (ՄԱՆ):
— Սպասք լվանալու միջոցներ. Ապահովում է յուղերի արդյունավետ հեռացումը:
— Ավտոշամպուններ. Օգտագործվում է մեքենաների լվացման համար նախատեսված ուժեղ փրփրացող միջոցների մեջ:
— Գյուղատնտեսություն. Կիրառվում է որպես էմուլգատոր թունաքիմիկատների մեջ:








