Описание
Ածխածնի մրուրը (տեխնիկական ածխածին կամ carbon black) բարձր դիսպերսիոն (մանրահատիկ) նյութ է, որն առաջանում է ածխաջրածինների թերի այրման կամ ջերմային քայքայման հետևանքով։
Ֆիզիկական հատկություններ
— Նուրբ, սև փոշի կամ փոքրիկ հատիկներ (գրանուլներ)։
— Ունիմուգ սևություն և ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթները կլանելու հատկություն։
— Որոշ տեսակներ հիանալի էլեկտրահաղորդիչներ են։
Քիմիական հատկություններ
— Բաղկացած է գրեթե մաքուր ածխածնից (98– 99%)։
– Քիմիապես շատ կայուն է. չի լուծվում ջրում, թթուներում և հիմքերում։
— Ունի մեծ մակերես, ինչի շնորհիվ կարող է իր մակերևույթին կլանել տարբեր գազեր և հեղուկներ / ադսորբցիա /։
Անվտանգության նորմեր
— Մրուրի փոշին շատ թեթև է և հեշտությամբ ներթափանցում է թոքեր։ Աշխատելիս պարտադիր է կրել P3 դասի ռեսպիրատոր։
— Չնայած թունավոր չէ, բայց կարող է առաջացնել մեխանիկական գրգռում և մաշկի ուժեղ կեղտոտում։ Օգտագործել ձեռնոցներ և ակնոցներ։
— Փոշեխառն օդը կարող է լինել պայթյունավտանգ։ Խուսափել բաց կրակից և կայծերից։
— Որոշ միջազգային կառույցներ (IARC) այն դասում են հնարավոր կանցերոգենների շարքին (խումբ 2B)՝ երկարատև շնչելու դեպքում։
Պահպանման պայմաններ
— Պահել չոր վայրում, քանի որ խոնավությունը փոխում է նյութի ֆիզիկական հատկությունները և բարդացնում դոզավորումը։
— Հերմետիկ փակված պարկերում կամ տարաներում՝ փոշու տարածումը կանխելու համար։
— Պահել հեռու ուժեղ օքսիդիչներից և բաց կրակի աղբյուրներից։
Կիրառման ոլորտները
— Ռետինի արտադրություն։ Ավելացվում է ավտոդողերին՝ բարձրացնելով դրանց մաշվածակայունությունը և ամրությունը։
— Պլաստմասսաներ. Օգտագործվում է որպես սև ներկանյութ և ՈՒՄ պաշտպանիչ հավելում։
— Լաքաներկային արդյունաբերություն. Տպագրական ներկերի, լաքերի և էմալների արտադրության մեջ (սև գույնի ստացում)։
— Մալուխների արտադրություն. Օգտագործվում է մալուխների մեկուսիչ շերտերի մեջ՝ էլեկտրաստատիկ լիցքերը հեռացնելու համար։









