Դիամոնիումի ֆոսֆատ Diammonium phosphate DAP

Цена по запросу

Տարայավորում` Պարկ

Описание

Դիամոնիումի ֆոսֆատը (DAP) ջրալույծ ամոնիումային աղ է, որը հանդիսանում է աշխարհում ամենատարածված ազոտա– ֆոսֆորական պարարտանյութերից մեկը։
Ֆիզիկական հատկություններ
— Սպիտակ կամ բաց մոխրագույն բյուրեղային փոշի կամ հատիկներ (գրանուլներ)։
— Շատ լավ լուծվում է ջրում (100 գրամ ջրում մոտ 57 գրամ՝ 20°C– ում)։
— Ունի թույլ ամոնիակային հոտ։
— 0.1 մոլ/լ ջրային լուծույթի pH– ը կազմում է մոտ 7.8–8.2 (թույլ հիմնային)։
Քիմիական հատկություններ
– Երկհիմն աղ է, որը ստացվում է ամոնիակի և ֆոսֆորական թթվի փոխազդեցությունից։
— Տաքացնելիս ( 155°C – ից բարձր) քայքայվում է՝ անջատելով ամոնիակ գազ և վերածվելով մոնոամոնիումի ֆոսֆատի (NH4H2PO4)։
— Հիմքերի հետ փոխազդելիս բուռն անջատում է ամոնիակ։
— Չի կարելի խառնել կրի կամ դոլոմիտի հետ, քանի որ դա բերում է ազոտի կորստի (գազի տեսքով)։
Անվտանգության նորմեր
— Փոշին կարող է գրգռել շնչուղիները, աչքերը և մաշկը։ Աշխատելիս կրել պաշտպանիչ ակնոցներ և ձեռնոցներ։
— Համարվում է ցածր թունավորությամբ նյութ, սակայն մեծ քանակությամբ կուլ տալը կարող է առաջացնել ստամոքսի գրգռում և սրտխառնոց։
Պահպանման պայմաններ
— Պահել չոր վայրում, քանի որ խոնավ պայմաններում հատիկները կարող են կպչել իրար և քարանալ։
– Պահել հերմետիկ պլաստիկե կամ բազմաշերտ թղթե պարկերում։ Զով, լավ օդափոխվող պահեստում, հեռու ուժեղ թթուներից և ալկալիներից։
Կիրառման ոլորտներ
— Գյուղատնտեսություն. Որպես բարձր արդյունավետությամբ համակցված պարարտանյութ (պարունակում է մոտ 18% ազոտ և 46% ֆոսֆորի օքսիդ)։
— Հրդեհաշիջում. Օգտագործվում է որպես անտիպիրեն (հուրարգելող միջոց) փայտի, թղթի և գործվածքների ներծծման համար, ինչպես նաև կրակմարիչների փոշիների բաղադրության մեջ։
— Սննդի արդյունաբերություն. Կիրառվում է որպես սննդային հավելում (E342)՝ խմորիչների սնուցման համար հացաբուլկեղենի և գինեգործության մեջ։
— Մետալուրգիա. Օգտագործվում է որպես ֆլյուս պղնձի, ցինկի և անագի զոդման ժամանակ։