Описание
Էպօքսիդային խեժն (Epoxy resin) իր բացառիկ կպչունության և մեխանիկական ամրության շնորհիվ հանդիսանում է ժամանակակից կոմպոզիտային նյութերի հիմքը։
Ֆիզիկական հատկություններ
— Թափանցիկ, մածուցիկ հեղուկ (հիշեցնում է խիտ մեղր) կամ պինդ ջերմապլաստիկ զանգված։
— Ջրում չի լուծվում։ Լավ լուծվում է ացետոնի, քսիլոլի և այլ օրգանական լուծիչների մեջ։
— Ունի բարձր լուսաթափանցելիություն, ինչը թույլ է տալիս ստանալ ապակենման մակերեսներ։
— Կախված է ջերմաստիճանից. տաքացնելիս այն դառնում է ավելի հեղուկ, ինչը հեշտացնում է օդի պղպջակների հեռացումը։
Քիմիական հատկություններ
— Պարունակում է ռեակտիվ էպօքսիդային խմբեր, որոնք ամրացուցիչի հետ շփվելիս սկսում են պոլիմերացման պրոցեսը։
— Չորացած վիճակում ցուցաբերում է բարձր դիմացկունություն ալկալիների, աղերի և թույլ թթուների նկատմամբ։
— Ի տարբերություն սովորական պլաստմասսաների, էպօքսիդային խեժը ամրանալուց հետո դառնում է չհալվող և անլուծելի (ռեակտոպլաստ)։
Անվտանգության նորմեր
— Հեղուկ խեժը կարող է առաջացնել մաշկի գրգռում կամ ալերգիկ դերմատիտ։ Պարտադիր է կրել նիտրիլային ձեռնոցներ։
— Թեև խեժն ինքնին ավելի քիչ հոտ ունի, քան ամրացուցիչը, տաքացման ժամանակ կարող են անջատվել վնասակար գոլորշիներ։ Աշխատել լավ օդափոխվող վայրում։
— Չորացած խեժը հղկելիս առաջացող փոշին վնասակար է թոքերի համար։ Պարտադիր օգտագործել ռեսպիրատոր։
Պահպանման պայմաններ
— Պահել +15°C – ից +30°C ջերմաստիճանում։ Ցածր ջերմաստիճանում խեժը կարող է բյուրեղանալ (դառնալ պղտոր կամ սպիտակ)։
— Եթե խեժը բյուրեղացել է, այն կարելի է վերականգնել՝ տաքացնելով մինչև
+50 °C (ջրային բաղնիքի վրա) մինչև լիարժեք թափանցիկություն ստանալը։
— Պահել հերմետիկ փակված, արևի ուղիղ ճառագայթներից հեռու վայրում։
Կիրառման ոլորտներ
— Շինարարություն. Ինքնահարթեցվող (3D) հատակների, հակակոռոզիոն ծածկույթների և սոսնձային միացությունների արտադրություն։
— Ավիացիա և սպորտ. Ինքնաթիռների դետալների, սերֆինգի տախտակների և հեծանիվների շրջանակների պատրաստում (ածխապլաստիկի հետ համակցված)։
— Էլեկտրատեխնիկա. Տրանսֆորմատորների և միկրոսխեմաների պատում (մեկուսացում) խոնավությունից և հարվածներից պաշտպանելու համար։
— Դիզայն և կահույք. Դեկորատիվ սեղանների («գետ– սեղան»), զարդերի և հուշանվերների ստեղծում։








