Կալցիումի ֆտորիդ

Цена по запросу

Տարայավորում` պարկ

Описание

Կալցիումի ֆտորիդը (CaF2) անօրգանական միացություն է, որը բնության մեջ հանդիպում է ֆլյուորիտ (սպաթ) հանքանյութի տեսքով:
Ֆիզիկական հատկություններ
– Սպիտակ բյուրեղային փոշի կամ անգույն բյուրեղներ:
– Գրեթե չի լուծվում ջրում (0.015գ/լ 25°C– ում) և օրգանական լուծիչներում:
– Հալման ջերմաստիճանը մոտ 1418°C:
— Եռման ջերմաստիճանը մոտ 2500°C
— Խտությունը 3․18գր/սմ³:
— Թափանցիկ է ուլտրամանուշակագույն (UV) և ինֆրակարմիր (IR) ճառագայթների համար:
Քիմիական հատկություններ
— Տաքացման պայմաններում փոխազդում է խիտ ծծմբական թթվի հետ՝ առաջացնելով ֆտորաջրածին (HF):
— Կայուն է օրգանական քիմիկատների և շատ թթուների նկատմամբ սովորական պայմաններում:
— 600°C– ից բարձր ջերմաստիճանում խոնավության առկայությամբ սկսում է քայքայվել:
Կիրառման ոլորտները
— Մետալուրգիա՝ Օգտագործվում է որպես ֆլյուս (հալիչ)՝ մետաղների հալման ջերմաստիճանը իջեցնելու և խարամի հեռացումը հեշտացնելու համար:
– Օպտիկա՝ Ոսպնյակների, պրիզմաների և պատուհանների պատրաստում սպեկտրոսկոպիայի և լազերային տեխնիկայի համար:
– Քիմիական արդյունաբերություն՝ Հիմնական հումք է ֆտորաջրածնի և այլ ֆտորային միացությունների արտադրության համար:
– Ատամնաբուժություն՝ Կիրառվում է ատամի էմալի ամրացման համար նախատեսված նյութերում:
Անվտանգության նորմեր և պահպանում
— Նյութը համարվում է ցածր տոքսիկության, սակայն փոշին կարող է գրգռել շնչառական ուղիները և աչքերը: Խուսափել կուլ տալուց, քանի որ ստամոքսահյութի հետ շփվելիս կարող է առաջացնել թունավոր
գազ:
— Պահել ամուր փակված տարաներում, չոր և լավ օդափոխվող վայրում:
— Պահել հեռու ուժեղ թթուներից: