Описание
Տիտանի երկօքսիդը (Titanium Dioxide, TiO2) ամենատարածված սպիտակ պիգմենտն է աշխարհում։ Այն հայտնի է իր բացառիկ սպիտակությամբ, ծածկողական ուժով և ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթներից պաշտպանելու հատկությամբ։ Առավել կիրառելի են Ռուտիլ և Անատազ տեսակները։
Ֆիզիկական հատկություններ
– Նուրբ, ձյունասպիտակ փոշի։
– Բացարձակապես չի լուծվում ջրում, օրգանական լուծիչներում և թույլ թթուներում։
– Ունի շատ բարձր բեկման ցուցիչ (նույնիսկ ալմաստից բարձր), ինչն ապահովում է նրա առավելագույն սպիտակությունն ու փայլը։
– Անհոտ է։
– Հալման ջերմաստիճան. Մոտ 1843 C:
– Խտություն. Մոտ 3.9 — 4.2 գ/սմ3:
Քիմիական հատկություններ
Բանաձև. TiO2:
– Քիմիապես չափազանց իներտ է։ Չի փոխազդում օդի թթվածնի, ջրի կամ սովորական քիմիկատների հետ։
— Արևի լույսի տակ (հատկապես անատազ տեսակը) կարող է ցուցաբերել ֆոտոկատալիտիկ ակտիվություն՝ քայքայելով մակերեսի օրգանական աղտոտվածությունները։
– Լուծվում է միայն խիտ ծծմբական թթվում կամ հալված ալկալիներում երկարատև տաքացման պայմաններում։
Անվտանգության նորմեր
– Համարվում է ցածր թունավորության նյութ, սակայն փոշին շնչելը վտանգավոր է։
— Փոշու երկարատև շնչումը կարող է առաջացնել շնչուղիների գրգռում և առողջական խնդիրներ։ Աշխատելիս պարտադիր կրել բարձրորակ շնչադիմակ (P2 կամ P3)։
— Կարող է առաջացնել թեթև մեխանիկական գրգռվածություն կամ չորություն։ Օգտագործել ձեռնոցներ և ակնոցներ։
— Որոշ երկրներում փոշի վիճակում դասակարգվում է որպես հավանական քաղցկեղածին՝ շնչելու դեպքում։
Պահպանման պայմաններ
— Պահել հերմետիկ բազմաշերտ թղթե կամ պլաստիկե պարկերում։ Չոր և լավ օդափոխվող վայրում։
— Խստիվ պաշտպանել խոնավությունից, քանի որ փոշին հեշտությամբ կլանում է խոնավությունը, ինչը բերում է գնդիկների առաջացման (ագրեգացիա) և վատացնում է ներկի մեջ տարածվելու հատկությունը։
– Պահել հեռու ուժեղ հոտերից, քանի որ փոշին կարող է կլանել դրանք։
Կիրառման ոլորտներ
– Ներկերի արտադրություն. Ջրաէմուլսիոն, ակրիլային և ալկիդային ներկերի հիմնական պիգմենտը՝ սպիտակություն և ծածկողականություն (ուկրիվիստոստ) հաղորդելու համար։
– Պլաստմասսա. Պլաստիկե իրերի, պատուհանների պրոֆիլների և թաղանթների գունավորում ու ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանում։
– Թղթի արդյունաբերություն. Թղթի սպիտակեցման և անթափանցելիության ապահովման համար։
– Կոսմետիկա (E171). Արևապաշտպան կրեմների (որպես ֆիզիկական ֆիլտր), դիմափոշիների և ատամի մածուկների մեջ։
– Սննդի արդյունաբերություն. Որպես սպիտակ ներկանյութ մաստակների, կոնֆետների և կաթնամթերքի մեջ (սակայն վերջին տարիներին Եվրոպայում սննդի մեջ կիրառումը սահմանափակվել է)։










