Կավճափոշի

Գինը հարցումով

Տարայավորում` Պարկ

Նկարագրություն

Կավճափոշին (կալցիումի կարբոնատ) բնական հանքային նյութ է, որը հանդիսանում է կրաքարի տեսակ՝ կազմված հիմնականում հնագույն ծովային օրգանիզմների կոնքերի մնացորդներից։
Ֆիզիկական հատկություններ
– Սպիտակ, փխրուն, նուրբ փոշի:
– Գրեթե չի լուծվում ջրում, բայց լուծվում է թթուների մեջ:
– Անհոտ է, ունի հողային թույլ համ:
– Շիկացնելիս (մոտ 900– 1000 °C) քայքայվում է՝ վերածվելով չհանգած կրի և ածխաթթու գազի:
Քիմիական հատկություններ
– Բուռն փոխազդում է թթուների հետ (նույնիսկ թույլ)՝ անջատելով ածխաթթու գազ (փրփրում է).
– Ունի թույլ հիմնային հատկություններ, չեզոքացնում է հողի կամ ջրի թթվայնությունը:
– Կայուն է սովորական պայմաններում, չի օքսիդանում օդում:
Անվտանգության նորմեր
– Համարվում է անվտանգ և ոչ թունավոր նյութ:
– Մեծ քանակությամբ փոշին շնչելը կարող է առաջացնել շնչուղիների մեխանիկական գրգռում: Խորհուրդ է տրվում կրել պարզ շնչադիմակ:
– Կարող է չորացնել մաշկը: Աչքի մեջ ընկնելու դեպքում լվանալ ջրով:
Պահպանման պայմաններ
– Պահել թղթե կամ պլաստիկե պարկերում:Չոր վայրում: Խոնավ միջավայրում փոշին կարող է կոշտանալ և կորցնել սորունությունը:
– Պահել հեռու թթուներից՝ պատահական ռեակցիաներից խուսափելու համար:
Կիրառման ոլորտներ
– Շինարարություն. Օգտագործվում է ծպատների (шпатлевка), ներկերի և սպիտակեցնող նյութերի արտադրության մեջ:
– Գյուղատնտեսություն. Հողի թթվայնության կարգավորման (կրացման) և թռչունների ու անասունների կերի մեջ որպես կալցիումի աղբյուր:
– Արդյունաբերություն. Ռետինի, պլաստմասսայի և թղթի արտադրության մեջ որպես լցոնիչ (էժանացնում է ինքնարժեքը և բարելավում որակը):
– Կոսմետիկա և հիգիենա. Ատամի փոշիների և մաքրող միջոցների բաղադրության մեջ:
– Կրթություն. Գրատախտակի կավիճների պատրաստման համար: