Նկարագրություն
Ն– Պրոպանոլը (n– Propanol, 1– Պրոպանոլ, CH3CH2CH2OH) միատոմ սպիրտ է, որն իր հատկություններով նման է էթիլ սպիրտին, սակայն ունի ավելի բարձր լուծողական ուժ և ավելի դանդաղ է գոլորշիանում։
Ֆիզիկական հատկություններ
– Անգույն, թափանցիկ, դյուրաշարժ հեղուկ։
– Անսահմանափակ լուծվում է ջրում, սպիրտներում, եթերներում և ացետոնում։
– Ունի սուր սպիրտային հոտ (նման է բժշկական սպիրտին, բայց ավելի թեթև մրգային երանգով)։
– Եռման ջերմաստիճանը 97.2 C է, բռնկման ջերմաստիճանը՝ 22 C:
– Խտություն. Մոտ 0.80 գ/սմ3։
Քիմիական հատկություններ
Բանաձև. C3H8O (կամ CH3– CH2– CH2– OH):
– Ցուցաբերում է առաջնային սպիրտների բոլոր հատկությունները։ Օքսիդանալիս վերածվում է պրոպիոնալդեհիդի, ապա՝ պրոպիոնաթթվի։
– Փոխազդում է օրգանական թթուների հետ՝ առաջացնելով բարդ էսթերներ (օրինակ՝ պրոպիլացետատ)։
– Այրվում է բաց կապույտ բոցով՝ անջատելով ջուր և ածխաթթու գազ։
Անվտանգության նորմեր
– Դասվում է դյուրավառ հեղուկների շարքին։ Գոլորշիները օդի հետ առաջացնում են պայթյունավտանգ խառնուրդներ։
– Գոլորշիների բարձր կոնցենտրացիան շնչելը կարող է առաջացնել գլխացավ, գլխապտույտ և քնկոտություն։
– Խիստ գրգռում է աչքերը։ Մաշկի հետ երկարատև շփումը առաջացնում է չորություն և ճաքճքում։
– Աշխատելիս ապահովել լավ օդափոխություն, կրել ձեռնոցներ և պաշտպանիչ ակնոցներ։
Պահպանման պայմաններ
– Պահել պողպատե տակառներում կամ քիմիակայուն պլաստիկե տարաներում։Զով, չոր և լավ օդափոխվող պահեստում, հեռու բաց կրակից, կայծերից և ուժեղ օքսիդիչներից։
– Տարաները պետք է լինեն խստիվ փակված՝ ցնդումը կանխելու համար։
Կիրառման ոլորտներ
– Տպագրություն. Ֆլեքսոգրաֆիկ և խորը տպագրության ներկերի մեջ որպես լուծիչ (կարգավորում է չորացման արագությունը)։
– Քիմիական սինթեզ. Հումք՝ լուծիչների (պրոպիլացետատ), դեղամիջոցների և պեստիցիդների արտադրության համար։
– Կոսմետիկա. Օգտագործվում է լաքահանող հեղուկների, լոսյոնների և օծանելիքների մեջ։
– Ախտահանում. Որպես բաղադրիչ հակամանրէային հեղուկների և անձեռոցիկների մեջ։
– Լաբորատորիա. Որպես լուծիչ տարբեր քիմիական անալիզների համար։







